Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հովիկ Աբրահամյանը՝ նախագա՞հ

Հովիկ Աբրահամյանը՝  նախագա՞հ
05.02.2016 | 00:36

Սեյրան Օհանյանը, որպես ՀՀ 4-րդ նախագահի հավանական թեկնածու, իր տեղը զիջել է մեկ այլ ՀՀԿ-ականի: Մեր աղբյուրի հավաստմամբ, իշխանության վերևներում է մշակվում սցենար, ըստ որի, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի գործող վարչապետը:
Հայտնի է, որ նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը արարողակարգային է, ասել է` առանց կարևոր լծակների: Հենց այդպիսին էլ ուզում են ապագայում տեսնել Հովիկ Աբրահամյանին: Այս լուրը հասել է վարչապետի ականջին, ինչը նրան խիստ բարկացրել է:


Լուրերը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ